...թե Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը առանձնապես շատ երկար չի տևել։ Սերժ Սարգսյանը վերջինիս տեղեկացրել է, որ վարչապետի իրենց նախընտրած թեկնածուն Տիգրան Սարգսյանն է, Ծառուկյանն էլ ասել է` դե որ էդպես եք հարմար գտել, մենք էլ «ինչով կարանք, կօգնենք»: Փոխադարձաբար Ծառուկյանը բարձրացրել է ավագանու ընտրություններում իրենց արդյունքների, հավաքած տոկոսները պահելու, թիմակիցների «բռնոցիի» ու անվտանգության հարցերը: